Իտալիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի զոհերի թվով ռեկորդային ցուցանիշ: Վերջին 24 ժամվա ընթացքում եվրոպական երկրում մահացել է 49 մարդ: Մահացածները հիմնականում եղել են 80-ից բարձր տարիքի, որոնք ունեցել են առողջական լուրջ խնդիրներ: Ընդ որում, Իտալիայում մահացածների 72 տոկոսը տղամարդիկ են: Վարակվածների թիվը հասնում է 4600-ի: Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը տոկոսային հարաբերակցությամբ ամենաբարձրն է աշխարհում: Եվրոպական այս երկրի բնակչությունն ամենահներից մեկն է:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Իտալիայի կառավարությունը հրահանգել էր 10 օրով փակել երկրի բոլոր դպրոցներն ու բուհերը: