Վրաստանում կորոնավիրուսով 5 հիվանդները վերջերս են ժամանել Իտալիայից: Այսպիսով վարակակիրների թիվը հարևան հանրապետությունում հասել է 9-ի: Բոլորը միջին տարիքի և տարեց մարդիկ են, երեխաներ չկան:
Կորոնավիրուսի վարակից անհանգստացած՝ Վրաստանի խորհրդարանը որոշել է անցնել առցանց աշխատաոճի: Ենթադրվում է, որ օրենսդրական փաթեթները կքննարկվեն էլեկտրոնային տարբերակով և կընդունվեն էլեկտրոնային քվեարկությամբ:
Հատուկ ռեժիմի են անցել նաև Վրաստանի կալանավայրերը: Կալանավորները ստիպված կլինեն որոշ ժամանակով հրաժարվել հարազատների հետ տեսակցություններից ու տարածքից դուրս գալուց:
Վրաստանի կառավարությունն էլ որոշել է ժամանակավորապես դադարեցնել Իտալիայի հետ ուղիղ չվերթները: