Վրաստանի հյուրանոցներում ամրագրումների 90 տոկոսը չեղարկվել է: Պատճառը կորոնավիրուսն է: Տվյալները ներկայացվել են երկրի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպմանը:
«Վերջին 5-6 օրում չեղարկվել է մարտ-ապրիլի համար հյուրանոցներում ամրագրումների 80-90 տոկոսը: Դա նշանակում է, որ զբոսաշրջության ինդուստրիան սնանկության եզրին է: Պատճառը միայն և միայն կորոնավիրուսն է: Մեղավորներ չկան: Պետք է մտածենք, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից և ինչ անենք անձնակազմը պահելու համար»,- հայտարարել է Հյուրանոցների և ռեստորանների միության նախագահ Շալվա Ալավերդաշվիլին,- տեղեկացնում է JamNews-ը:
Իրավիճակը լուրջ է հատկապես Թբիլիսիում, քանի որ շրջանների մեծ մասում տուրիստական սեզոնը կա՛մ ավարտվել է, կա՛մ դեռ չի սկսվել: Եթե միջոցներ չձեռնարկենք, ոլորտում կրճատումներ կսկսվեն,- ասել է Ալավերդաշվիլին: