Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Սևանա լիճը մեր ազգային հպարտությունն ու հարստությունն է, և Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը մեր հիմնական խնդիրներից է:
«Լճի ափամերձ տարածքները մաքրելու համար հատկացվել է 570 միլիոն դրամ։ 2019-2021 թթ. ծրագրով նախատեսվում է մաքրել 750 հեկտար մակերես»,- գրել է փոխվարչապետ Ավինյանը։
Ավինյանը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մաքրվում Սևանա լճի ափամերձ տարածքները: