Էջմիածնում նորածնից հրաժարված կինը մեկ ամիս անց մտափոխվել է: Մարզպետարանից մինչև հասարակական կազմակերպություններ փորձել են համոզել երիտասարդ մայրիկին չհրաժարվել երեխայից, բայց երիտասարդ մոր սիրտը ավելի շատ շարժել է այն տեսանյութը, որը վերնագրված էր՝ «Ծննդատանը նշում են լքված երեխայի մեկամսյակը»:
Կինն ընդունել է օգնության առաջարկն ու հիմա երեխայի հետ բարի տնակում է: «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը շարունակում է համոզել երեխաներից հրաժարված մայրերին՝ վերանայել դիրքորոշումը: