Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունը Իդլիբի հարցում պահպանվում է: Հրադադարի ռեժիմը սկսել է գործել կեսգիշերին, և այդ պահից Իդլիբում իրադրությունը խաղաղ է:
Գրոհայիններն ակտիվ հրետակոծություններ են իրականացրել ռուս-թուրքական համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց մեկ ժամ առաջ: Զինյալները հարձակվել են ինչպես M5 մայրուղու (Դամասկոս-Հալեպ), այնպես էլ շրջանցիկ ճանապարհի վրա: Արդյունքում ոչնչացվել է հինգ մեքենա:
Հինգշաբթի, մինչ բանակցությունները շարունակվում էին Մոսկվայում, գրոհայինները զանգվածային հարձակում են կատարել Սարակիբիի շրջանում: Նրանք փորձել են փակել М5 ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղին և շարժվել դեպի քաղաք: Սիրիայի կառավարական ուժերը, սակայն, ծանր հրետանու աջակցությամբ հետ են մղել բոլոր գրոհները և ստիպել են գրոհայիններին նահանջել: