Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Լիտվայի ազգային ընտրանու հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Մարալ Արթինը (24') և Ռիմանտե Յոնուշայտեն (51'):
Կանանց ազգային հավաքականը հանդես էր գալիս հետևյալ կազմով.
1. Անաստասիա Կլիմովա, 2. Տատյանա Դոլմատովա, 4. Մարիա Սախինովա, 5. Անի Կարապետյան, 7. Նենսի Ավեսյան (19. Արենի Համփարյան, 89'), 8. Օլգա Օսիպյան, 10. Մարալ Արթին (25. Քսենիա Գարանինա, 89'), 11. Լուիզա Ղազարյան (9. Օքսանա Պիզլովա, 56'), 14. Պայծառ Ասատրյան (20. Աննա Դալլաքյան, 74'), 17. Նորա Եղյան (23. Լիանա Ղազարյան, 45'), 22. Անի Ղուկասյան:
Պահեստայիններ՝ 12. Լենա Անդրիասյան, 16. Լիլիթ Բաբայան, Անյուտա Գալստյան, 6. Էմմա Բաբոյան, 13. Նայիրի Դեր-Մկրտչյան, 15. Տաթևիկ Մովսիսյան, 18. Մարինե Կարապետյան, 21. Նելլի Խալաթյան:
Ավելի վաղ՝ մարտի 4-ին, «Փյունիկ» մարզադաշտում կանանց Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում էր անցկացրել նաև Լիտվայի ազգային ընտրանու հետ: Մեր ընտրանին զիջել էր մրցակցին 0:1 հաշվով: Հանդիպման միակ գոլը խփել էր Ռիմանտե Յոնուշայտեն (80'):