Արդեն թափանցած երկրներում կորոնավիրուսը համալրում է վարակակիրների շարքերը: Գերմանիայում վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 185-ով և հասել 534-ի: Մեծ Բրիտանիայում մեկ օրում գրանցվել է 47 հիվանդ, ընդհանուր թիվը 163 է: Խորվաթիայի առողջապահության նախարարը որոշել է երկրում համաճարակ հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, չնայած հիվանդների թիվն առայժմ 10 է:
Աղետը նաև գրավում է նոր տարածքներ, վարակի առաջին դեպքերն են գրանցվել Սերբիայում, Կամերունում, Վատիկանում:
Կորոնավիրուսը նաև ստիպում է դիմել ծայրահեղ քայլերի: Գվատեմալայում, օրինակ, վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել, բայց կառավարությունը երկրում տարերային աղետի ռեժիմ Է հայտարարել: Իսկ Հարավային Կորեայում ավելի քան 1,4 միլիոն քաղաքացի, համոզված, որ իշխանությունն անհրաժեշտ միջոցառումներ չի ձեռնարկում վիրուսի դեմ պայքարում, ստորագրություններով պահանջել է երկրի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնանկությունը: Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն այստեղ մարտի 6-ին գերազանցել Է 6,2 հազարը: