Ղազախստանի էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաևը հայտարարել է, որ Ղազախստանը և Բելառուսը համաձայնության չեն եկել նավթի մատակարարման հարցում, քանի որ ԵԱՏՄ շրջանակներում դեռևս դրա համար իրավական հիմքեր չկան նախատեսված:
«Որպեսզի Բելառուս նավթի և նավթամթերքի մատակարարում իրականացվի, անհրաժեշտ է երկկողմանի համաձայնագիր... Այժմ մատակարարման համար պատճառ չունենք», - նախարարի խոսքն է մեջբերում ТАСС-ը:
Նոգաևն ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակներում, մինչև 2025-ի հունվարի 1-ը, էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ բոլոր հարաբերությունները կարգավորվում են երկկողմ համաձայնագրերով, իսկ Ղազախստանն այդպիսի համաձայնագիր ունի միայն Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Բելառուսի հետ համաձայնագիրը մշակման փուլում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի փոխվարչապետ Իգոր Լյաշենկոն հայտարարել էր, թե Մինսկը շահագրգռված է Ղազախստանից առանց մաքսատուրքի նավթի մատակարարման հարցում: