Իրանում կորոնավիրուսից ազգությամբ հայ Իրանի քաղաքացի է մահացել: Լուրը հաստատել է Հայաստանի ԱԳՆ-ն:
Առաջինը հայ կնոջ մահվան մասին երեկ երեկոյան հայտնել էր «Արևելքը»: Լրատվականը տեղեկացրել էր, որ մահացածը 85-ամյա Էլսիկ Մասիհն է, որը մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց. այն համարվում է կորոնավիրուսի բուժման գլխավոր հաստատություններից մեկը։
Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 1234 դեպք, ինչը ռեկորդային Է: Նոր տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը 4747 է: