ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Լոս Անջելեսում հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, նաև Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձանց կոչ է արել ապրիլի 5-ին մասնակցել Սահմանադրության փոփոխության հանրաքվեին: ԱԺ փոխնախագահը հավելել է, որ ժողովրդի մեծ աջակցության շնորհիվ լուծվում են երկրում կուտակված խնդիրները: