Թուրքիայի նախագահի աշխատակազմը Սիրիայի Իդլիբ քաղաքում թուրք զինվորականների գործողություններին աջակցելու վերաբերյալ տեքստ է ուղարկել երկրում գործող ազգային փոքրամասնությունների՝ հայերի, հույների, հրեաների և ասորիների հասարակական կազմակերպություններին՝ պահանջելով այն ստորագրել, գրում է ermenihaber-ը:
Տեքստի սկզբում նշված է, որ Թուրքիան դարձել է խաղաղության առաջամարտիկ տարածաշրջանում և աշխարհում, բազմիցս պայքարել է անկախության, անվտանգության և բարգավաճման համար: «Մարտերում մեր սուրբ ժողովրդի ցուցաբերած միասնության ոգին աննախադեպ օրինակ է ամբողջ աշխարհի համար: Որպես հասարակական կազմակերպություններ՝ մենք ամբողջությամբ պաշտպանում ենք մեր պետության քայլերը, որոնց հիմքում երկրի անվտանգությունն է և պետական շահերը, ինչպես նաև անվտանգության հաստատումն ու պահպանումը տարածաշրջանում»: Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հիմնադրամները ստիպված են ստորագրել և ընդունել այս հայտարարությունը: