Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յուսուփովիչին:
«Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Յուսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում 1915 թվականին):
Կրկնակի հուզիչ էր իմանալ, որ Նուրհան Յուսուփովիչը մշտական բնակության Հայաստան վերադառնալու որոշումը կայացրել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ոգեշնչվելով:
Նկարում՝ Նուրհան Յուսուփովիչը համբուրում է հենց նոր իրեն շնորհված ՀՀ քաղաքացու անձնագիրը»,- գրել է Փաշինյանը Ֆեյսբուքի էջում: