Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կշարունակի քննել դատավոր Աննա Դանիբեկյանը: Րոպեներ առաջ Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի երրորդ միջնորդությունը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել մարտի 3-ի դատական նիստի ընթացքում: Պաշտպաններից Հայկ Ալումյանը, հղում կատարելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյասնի հարցազրույցներից մեկին, նշել էր, որ Աննա Դանիբեկյանն իշխանությունների համար ցանկալի դատավոր է:
Մեկ այլ ինքնաբացարկի միջնորդություն էլ ներկայացրել էր Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը: Միջնորդությանը միացել էին պաշտպան Հովհաննես Խուդոյանն ու մյուս ամբաստանյալների պաշտպանները։
Ավելի վաղ, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը հետաձգել մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը: