Մարտի 2-ին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում՝ երկաթգծի կամրջի վրա, բեռնատար շարժակազմով գնացքը հարվածել էր 85-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մարտի 5-ին՝ ժամը 09:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01:30-ի սահմաններում 85-ամյա կինը մահացել է:
Նախապատրաստվում են նյութեր: