Գյումրիում այսօր բնակարանամուտ է տոնել 44 զինծառայողի ընտանիք։ Բնակարանամուտի արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը, բարձրաստիճան զինվորականներ, սպաներ, հյուրեր:
ՀՀ պաշտպանության նախարարության կառուցած ծառայողական բնակարանների բանալիները զինվորականներին հանձնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: