Պետք է արձանագրեմ, որ բալային համակարգն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մասնավորապես՝ Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա այսօրվա համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 18-ով, չնայած ավտոմեքենաների թիվը Հայաստանում մի քանի տասնյակ հազարով ավելացել է:
Երևան քաղաքում 2019 թվականի մարտի 6-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 38-ով, զոհերի թիվը՝ 1-ով, վիրավորների թիվը՝ 84-ով»: