Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացու փորձանմուշների լաբորատոր արդյունքները բացասական են:
«Հորդորում ենք բնակչությանը՝ չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,- ասված է տեղեկության մեջ։