ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ընտրությունների հրապարակայնությունն ապահովելու համատեքստում, համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի` հրապարակվել են մարտի 31-ին տեղի ունենալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների), կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների` ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը:
Հայտարարագրում նշվում են ընտրական օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները: