Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել «Նախագահական համերգաշարի» շրջանակում վերջերս նախագահական նստավայրում ռուսական ռոմանսի երեկոյի կազմակերպման համար, որը նվիրված էր Մեծ հաղթանակի 75-ամյակին: Խոսվել է նաև Հաղթանակի 75-ամյակի առիթով համատեղ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունների մասին:
Անդրադարձ է կատարվել նաև գիտության, կրթության, նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն ծավալելուն: