ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի, Սոնա Ղազարյանի և Երևանի ավագանու անդամ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ներկաները շուրջ 20 առաջարկ են ներկայացրել մշակվող նախագծի վերաբերյալ, որոնց գերակշիռ մասն ընդունվել է, իսկ որոշ առաջարկների շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ևս մեկ աշխատանքային քննարկում, այնուհետև նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի շահագրգիռ գերատեսչություններին և կանցկացվեն հանրային քննարկումներ։