Ահաբեկչություն Թունիսի մայրաքաղաքում: Պայթյունն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան մոտ, տուժել է 5 մարդ, բոլորը անվտանգության ծառայության աշխատակիցներ են:
Մահապարտ ահաբեկիչը մոտոռոլերով մոտեցել է դեսպանատանն ու գործի է դրել պայթուցիկ սարքը: Բռնարարքը տեղի է ունեցել քաղաքի այն շրջանում, որտեղ գտնվում են մի շարք պետությունների դեսպանատները: