Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ անդրադառնալով, այսպես կոչված, հին ու նոր Հայաստաններում առկա իշխանական բարքերի տարբերություններին ու հաստատված խաղի կանոններին:
«Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետև այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետև ապրում է և ապրելու է Ազատ և Երջանիկ Հայաստանում։
Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով։)»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի ընթացքում մի երտասարդ աղջիկ պատռել էր ԱՅՈ՛-ի բուկլետն ու շպրտել վարչապետի ուղղությամբ: