Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ Ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրեց, որ մեկնարկում է «Ի Գործ» ծրագիրը:
Զարեհ Սինանյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններ ավարտած և մասնագիտական բարձր կարողություններ ունեցող հայրենակիցներին ներգրավել Հայաստանի կառավարական համակարգ՝ պրակտիկանտի կարգավիճակով:
«20 հոգու տեղ ունենք: Գրեթե բոլոր նախարարություններն ուղարկել են իրենց կարիքների ցուցակը, թե ինչ մասնագետների կարիք կա: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 1-ից և կավարտվի 2021-ի հունիսին»,- նշեց Սինանյանը:
Կառավարությունը կհոգա նրանց Հայաստան տեղափոխության և կեցության ծախսերը՝ նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը՝ հույս հայտնելով, որ նրանց գոնե մի մասը կմնա Հայաստանում և կշարունակի իր գործունեությունը հայրենիքում: Մինչև ապրիլի 15-ը հայրենակիցները կարող են գրանցվել մասնակցության համար: