«Արմենիա» ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Երևան-Լիոն-Երևան չվերթների ժամանակավոր դադարեցման հետ:
«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտարարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը՝ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան մարտի 16, 23, 30 և ապրիլի 2, 6, 13 չվերթները: Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոխվեն առանց տուգանքների:
Միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն՝ հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ: Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»,- նշված է հայտարարությունում: