Միացյալ Նահանգները մտադրվել է առաջիկա մի քանի տարվա ընթացքում գերձայնային զենք տեղակայել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը:
ԱՄՆ ուժային կառույցի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել տեխնոլոգիական գերակայությունը, քանի որ հակառակորդները խարխլում են Միացյալ նահանգների վաղեմի առավելությունը սովորական պատերազմում:
«Վստահ եմ, որ առաջիկա մի քանի տարում մենք գերձայնային զենք կտեղակայենք Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:
Պենտագոնը մտադիր է գերձայնային զենքի առաջին փորձարկումներն իրականացնել արդեն այս տարի: