Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն ձերբակալվել է Պարագվայում. պատճառը կեղծ փաստաթղթերն են եղել:
Ռոնալդինյոյի հետ ձերբակալվել է նաև իր եղբայրը` Ռոբերտոն:
Իր հայրենիքում՝ Բրազիլիայում ևս Ռոնալդինյոն օրենքի հետ խնդիրներ ունի: Ավելի վաղ պետությունն առգրավել էր նրան պատկանող 57 անշարժ գույք, քանի որ նախկին ֆուտբոլիստը չէր կարողացել վճարել բնապահպանությանը հասցրած վնասի համար նախատեսված տուգանքը: