Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններն Իդլիբի հարցի վերաբերյալ: Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայի այդ շրջանում իրավիճակն այնքան է սրվել, որ առաջացել է երկու երկրների նախագահների մակարդակով դեմառդեմ հանդիպման անհրաժեշտություն: Վլադիմիր Պուտինը սրահում մասնավորապես ասել է.
«Ինչպես և Դուք խնդրել էիք, մենք պատրաստ ենք սկսել առանձնազրույցը, այնուհետև՝ անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև գործընկերներին, որոնք կանգնած են մեր աջ ու ձախ կողմերում»: