Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների առանձնազրույցը տևել է երեք ժամ, որից հետո բանակցություններին միացել են նաև երկու կողմերի պատվիրակությունների անդամները: Պատվիրակությունների կազմում ընդգրկված են երկու երկրների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները:
Բանակցությունների ժամանակ քննարկվել է Իդլիբում ստեղծված լարված դրությունը: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքները կթեթևացնեն Իդլիբի վիճակը: Էրդողանը նաև նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են գագաթնակետում՝ թե՛ առևտրի և թե՛ պաշտպանության ոլորտներում: