Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի գլխավորությամբ նոր կառավարության կազմն առաջին նիստն է անցկացրել:
Նախօրեին՝ երկրի Գերագույն ռադայի արտահերթ նիստի ժամանակ նոր վարչապետ է նշանակվել և ձևավորվել կառավարության նոր կազմը: Խորհրդարանը բավարարել է նախկին վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկի հրաժարականի դիմումը: Նրա տեղը զբաղեցրել է համայնքների և տարածաշրջանների հարցով նախկին փոխվարչապետ Դենիս Շմիգալը: