Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները:
Լուծումը ժամանակավոր է՝ մինչեւ կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը»,- գրել է Հ.Կարապետյանը: