Գործարար Մհեր Պողոսյանի՝ 26 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատապարտված ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդի, նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռը վերաքննիչ դատարանը բեկանել է: Հրանտ Գրիգորյանը դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման:
Հեղափոխությունից հետո նոր երևան եկած հանգամանքի վերաբերյալ դատախազություն էր դիմել սպանվածի որդին: Այդ հիմքով բողոք էր բերել զինդատախազը՝ որպես դատավճռի բեկանման հիմք նշելով՝ նոր հանգամանքը: Գործով նոր քննություն պետք է իրականացնի առաջին ատյանի դատարանը: