Դատապարտյալը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը բուժզննում անցնելու և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում:
Ըստ դիմումատուի՝ ազատությունից զրկման վայրում ստացել է բուժում, սակայն չկա դրական դինամիկա: Նրա պնդմամբ՝ իրեն անհրաժեշտ է շտապ վիրահատություն, սակայն տևական ժամանակ չի կազմակերպվում:
Բարձրացված հարցի կապակցության Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ է հասցեագրել արդարադատության նախարարություն:
Արդյունքում՝ դատապարտյալն անցել է անվճար բուժզննում և վիրահատվել է։