Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց Կառավարության 2018 թ. դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ըստ հարցով զեկուցող Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ այսօր սպիրտային, ալկոհոլային խմիչքների կորուստների նվազեցման նպատակով մի շարք կարգավորումներ կան, որոնք սակայն չեն տարածվում մրգօղիների վրա:
«Վերջին շրջանում այն ակտիվությունը, որ առկա է այդ շրջանում, մեզ հուշում է, որ պետք է կարգավորել նաև այս հատվածը: Առաջարկել ենք էնպիսի կարգավորում, որ պահվող նման ալկոհոլային խմիչքների արտադրության դեպքում թույլ կտա կատարել հարկման նպատակով որոշակի նվազեցումներ»,- նշեց Տիգրան խաչատրյանը:
Որոշումն ընդունվեց միաձայն: