Ոչ ոք ոստիկաններից բացատրություն չէր տալիս, թե ինչ նպատակով են հայտնվել այս տանը՝ ասել է Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Վարդանյանի պաշտպանները նշել են, որ մի շարք քրեական գործերից հայտնի Վստրեչի Ապեր մականունով Արամ Վարդանյանի տուն այս գիշեր ոստիկանները ներխուժել են օրենքի խախտմամբ, առանց խուզարկության մասին դատարանի որոշում ներկայացնելու:
Փաստաբանների խոսքով՝ իրավապահները բերման են ենթարկել Վարդանյանի որդուն, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց, երկուսն այս պահին ձերբակալված են, մնացածներին ազատ են արձակել։ Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ կոնկրետ քրեական գործի շրջանակում իրականացրել են գործողություններ՝ ունենալով անձին ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշում: Փաստաբանների տեղեկություններով՝ Վարդանյանը ոստիկանությունում չէ։