Գործադիրը հավանության արժանացրեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկած օրենքի նախագիծը: Սահմանվում է` արտասահման արտագաղթած մեր հայրենակիցները` անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի են, թե ոչ, ՀՀ-ում ունեն հաշվառում, թե ոչ, եթե ցանկանում են մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող են ներկրել իրենց անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ, նաև մինչև վերադարձն առնվազն 6 ամիս իրենց պատկանող մեկ ավտոմեքենա: