Մեկնարկեց Կառավարության հերթական նիստը: Հենց սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված:
«Բոլոր միջոցառումները, որոնք մենք պայնամանավորվեցինք իրականացնել հանձնաժողովի նիստի ժամանակ, շարունակում ենք իրականացնել: Ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում ապրում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունն ու առողջությունը, կարող եմ ասել, որ լավ է: Որևէ գանգատ որևէ մեկը չունի, այդ թվում՝ մեր հաստատված հիվանդը»,- նշեց Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ երեկ կրկին ստուգվել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված միակ հիվանդի կինը, ում մոտ կրկին հերքվել է դրա առկայությունը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ եթե որևէ ցուցում չլինի առողջապահության նախարարության կողմից, ապա երկուշաբթի դասերը կվերսկսեն: