Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորրորդ դեպքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Վարակվածը Վրաստանի քաղաքացի է և կիրակի օրն է ժամանել Իտալիայից: Սահմանին նրա մոտ ախտանշաններ չեն եղել: Նախօրեին, բարձր ջերմության պատճառով, հիվանդը դիմել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ անցկացված թեստը դրական է եղել:
Հիշեցնենք, որ առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին, երկրորդը՝ փետրվարի 28-ին, իսկ երրորդը՝ փետրվարի 29-ին: