Խորհրդարանն այսօր ընդունեց Կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և կից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Որոշումն ընդունվեց 92 կողմ, 2 դեմ, 18 ձեռնպահ և գումարած գործուղման մեջ գտնվող 8 պատգամավորների ծրարով թողնված կողմ ձայների հարաբերակցությամբ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի: «Հանդես կգանք առաջարկություններով, եթե առաջինից երկրորդ ընթերցում անցնի, ապա մեր դիրքորոշումը կարտահայտենք»,- նշեց Աբովյանը: