Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Իրավաբանական անձանց պետական գրանցման, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել լրատվամիջոցներին և լրատվական գործունեություն իրականացնող անձանց առանց պետական տուրք վճարելու տեղեկություններ ստանալ պետական գրանցամատյանից՝ հայտ ներկայացնելու միջոցով: