ԱՄՆ պետքարտուղարությունում տեղի է ունեցել Կանանց խիզախության տարվա միջազգային մրցանակների հանձնման արարողությունը։ 12 երկրից մրցանակակիրների շարքում է Հայաստանի Հանրային ռադիոյի լրագրող Լյուսի Քոչարյանը։ Մրցանակը հանձնել է Մելանյա Թրամփը:
Արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նրա այցի հիմնական նպատակը հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեկդարյա հոբելյանին նվիրված տոնական համերգն է։