Սիրիայի Իդլիբում ավիահարվածները շարունակվում են: Հերթական օդային հարձակումների հետևանքով սպանվել են 15 տեղահանված սիրիացիներ: Այս մասին գրում է Al Jazeera հեռուստաալիքի կայքը: Իրավապաշտպան կազմակերպություններն ու ականատեսները պնդում են, որ ավիահարվածները հասցրել է Ռուսաստանի օդուժը:
Հրթիռակոծությունների թիրախում է հայտնվել սիրիացի փախստականների ճամբարը: Կան տասնյակ վիրավորներ, որոնք տեղում ստանում են բուժօգնություն: