«Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստանը» սկսել են քննարկել շրիշակից ցածր մակարդակի թեման՝ խիստ սրտնեղելով որոշ անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի հնարավոր բռնագրավման հեռանկարից, ընկել են հուզական պոռթկման մեջ»,- Աժ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Նա նշեց, որ Մարուքյանն իրեն մեղադրել է 18 տարեկանում Հանրապետականին անդամակցելու համար, ու նշել, թե կոռուպցիայի հետ կապված հարցերն ինչո՞ւ չէր բարձրացնում այն ժամանակ: «Հատուկ խիստ սրտնեղված Էդմոն Մարուքյանի համար ասեմ, որ ի տարբերություն իրենց՝ որևէ կապ չեմ ունեցել Սերժ Սարգսյանի հետ, մինչև պատգամավոր դառնալը երբեք չեմ ունեցել պետական պաշտոն»: