Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա, որտեղ ավելի ուշ տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Օրակարգում քննարկվող առանցքային թեման Իդլիբում ստեղծված իրավիճակն է: Թուրքական պատվիրակության կազմում են երկրի արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների նախարարներն ու ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:
Մինչև այդ, Մոսկվայում ու Անկարայում անցկացվել է ռուս-թուրքական բանակցային երեք հանդիպում փորձագետների մակարդակով: Եվ քանի որ որևէ համաձայնության հասնել չի հաջողվել, հարցը քննարկման է դրվել նախագահների մակարդակով: