Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացում նշեց, որ շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին վստահի բոլոր պետական ինստիտուտներին: Անդրադառնալով բենզալցակայաններում, խանութներում և այլ վայրերում տրված չափաբաժինների ստույգությանը՝ վարչապետը նշեց, որ պետք է պետությունն ապահովվի դրանց ստույգությունը:
«Ես պետք է քաղաքացուն տամ երաշխիք, որ եթե ապարատի վրա գրվում է, որ իր բենզաբաք լցվել է 5 լիտր բենզին, այդ 5 լիտրը 5 լիտր է և ոչ թե 4.9 լ, 4.5 լ, 4.7 լ: Այսօր մենք էդ երաշխիքը չենք կարողանում տալ: Այդպիսի խնդիր ունեինք նաև գազի հետ»,- նշեց վարչապետը: