Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ փետրվարին Իրանից Արցախ եկած ամուսինների մոտ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել:
ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում :
Իրանցի ամուսինները մեկուսացված են և գտնվում են մշտական հսկողության տակ: Նրանք հետազոտվել են. այժմ մասնագետները սպասում են թեստավորման պատասխանին:
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտարարել են, որ Արցախում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել: Նախարարությունը շարունակում է իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ կորոնավիրուսը կանխարգելելու նպատակով: