Արցախի Հանրապետության Կառավարության, Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի և «Ֆրանսախոսությունն Արցախում» հասարակական կազմակերպության համաֆինանսավորմամբ շարունակվում է Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն- ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շենքի շինարարությունը:
«Արցախպրեսի» հաղորդմամբ՝ շինարարությունը մեկնարկել է 2019 թ. աշնանը. այն նախատեսվում է ավարտին հասցնել հուլիսին, իսկ պաշտոնական բացումը կլինի 2020 թ. սեպտեմբերին: