Կալիֆոռնիայում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքի արձանագրումից հետո նահանգում արտակարգ իրավիճակ է սահմանվել՝ ԱՄՆ-ում զոհերի թիվը հասցնելով 11-ի: Սակրամենտոյի հիվանդանոցում վարակից մահացել է 71-ամյա մի տղամարդ, որը զբոսանավի ուղևոր է եղել: Ներկայումս ԱՄՆ-ի 16 նահանգներում արձանագրվել է վարակի 150 դեպք: 11 մահացածներից 10-ը Վաշինգտոն նահանգից են, սակայն, վարակի դեպքերը հասել են մինչև Թեքսաս ու Նեբրասկա: Միաժամանակ արտակարգ իրավիճակ է հայտարարվել նաև Վաշինգտոն և Ֆլորիդա նահանգներում:
Ի դեպ, կորոնավիրուսի դեմ պայքարի համար Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հաստատել է 8.3 մլրդ դոլար հատկացնելու փաթեթը: