Ազգային ժողովը կողմ 76, դեմ 35, 1 ձեռնպահ և գործուղման մեջ գտնվող, բայց ծրարով 9 կողմ ձայն թողած պատգամավորների քվեարկությամբ ընդունեց ՀՀ Կառավարության ներկայացրած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք իրենց նկատառումները ներկայացրել են, և «Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի: «Մենք կներկայացնենք առաջարկություններ, եթե ընդունվեն, և դատավորների անկախության հետ կապված մեր մտահոգությունները փարատվեն՝ երկրորդ ընթերցման ժամանակ կողմ կքվեարկենք»: