Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Instagram-ի էջում լուսանկար է տեղադրել Հենրիխ Մխիթարյանի հետ` շնորհավորելով որդու ծննդյան կապակցությամբ․
«Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան. մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»,- գրել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Հենրիխ Մխիթարյանի որդուն անվանակոչել են հոր անունով՝ Համլետ։